ԿարևորՀասարակություն

Սանկտ-Պետերբուրգ — Երևան չարտերային թռիչքով Հայաստան կվերադառնա 225 քաղաքացի

Սանկտ-Պետերբուրգ — Երևան չարտերային թռիչքով վաղը՝ հունիսի 16–ին, Հայաստան կվերադառնա 225 քաղաքացի, տեղեկանում է Սանկտ–Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության ֆեյսբուքյան էջը։

Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության և «Ռեդ Վինգս» ընկերության միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն հունիսի 16-ին /թռիչքը 15:00/ տեղի կունենա Սանկտ-Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքը, որով Հայաստան կվերադառնան 225 քաղաքացի»։

Back to top button