ԿարևորՄշակույթ

Երբ և որտեղ կկայանա «Եվրատեսիլ» երգի մրցույթը

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները՝  Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) և NPO, NOS և AVROTROS հեռարձակողները, միջոցառման կայքում հայտնել են, որ երկու կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 18-ին և 20-ին: Մեծ եզրափակիչը նախատեսված է 2021 թվականի մայիսի 22-ին:

Հետհաշվարկը սկսված է, ասված է երգի մցրույցթի պաշտոնական կայքում։

«Եվրատեսիլ 2021»-ը կկայանա Ռոտերդամում՝ «Ահոյ» համերգասրահում, այդ հարթակում պետք է անցկացվեր 2020-ի մրցույթը, որը չեղյալ է հայտարարվել կորոնավիրուսային համավարակի պատճառով: Երգիչների ընտրությունը կկատարեն այն երկրների հեռարձակողները, ովքեր կներկայանան մրցույթին:

Back to top button