Ռետրո ակումբ

Նրանք ապրում են նաև Ռոքնռոլի փառքի սրահում․ Ջեյմս Բրաուն․ «Ռետրո ակումբ»

Իր հայտնի ու հիթային երգացանկում սոուլի կնքահայր Ջեյմս Բրաունը մի կատարում ունի, որն աշխարհի երևի ցանկացած երկրում, որտեղ երբևէ լսվում է ռադիո կամ դիտում են հեռուստացույց, որտեղ եթե անգամ անհայտ է նրա անունը, բավական է երգի առաջին տողը հնչի, անմիջապես բոլորը կմիանան երգին՝ թեկուզ առանց բառերն իմանալու:

Հենց դա էլ համարվում է երգչի այցեքարտը, հիթերի հիթը՝ «I got you»` այս երգի մասին է խոսքը, առավել հայտնի՝ «I feel good» անվանումով:

Սոուլ երաժշտության զարգացման մեջ ունեցած նշանակալի ավանդի համար Բրաունին անվանում են «Սոուլի կնքահայր»։

Բոլոր ժամանակների 100 լավագույն արտիստների շարքում նա զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:

Back to top button