ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Մեկ քննությամբ բուհ ընդունվելը պարտադրված, բայց հօգուտ դիմորդի արված քայլ է

Հունիսի 9-ի դրությամբ  Գնահատման եւ թեսթավորման կենտրոնն առցանց համակարգով 13 առարկայից միասնական քննություն հանձնելու  հայտ է ստացել  8576 դիմորդ ից։ Հայտերի ընդունումը մեկնարկել է մայիսի 25-ին եւ շարունակվելու է մինչեւ  հունիսի 15-ը՝ ժամը 18–ը։  Այս մասին «Ռադիոլուրի  հյուրասրահում»  ասել  է Գնահատման և թեստավորման կենտրոնի  փոխտնօրեն Կարո Նասիբյանը ։

Նա պարզաբանել է 2020-2021թթ․ ուսումնական տարվա ընդունելության քննությունների կարգին վերաբերող հիմնական հարցերը՝  սկսած դիմումներն առցանց ներկայացնելու ձեւից մինչեւ քննասենյակներում քննության ընթացքին հետեւելու և բողոքարկման  գործընթաց։  

Դիմորդներն այս տարի բուհ են ընդունվելու՝ մեկ քննություն հանձնելով։ ԳԹԿ փոխտնօրենի կարծիքով՝ սա պարտադրված, բայց հօգուտ դիմորդի արված քայլ է։ «Մեկ քննությամբ գնահատելը բարդացնելու է նաեւ ԳԹԿ-ի գործը, որովհետեւ հավասար միավորների դեպքում աշխատելու է 6 լրացուցիչ կետ։ Առավելություն են ունենալու մեդալակիրները, օլիմպիադաներում առաջին տեղ գրավածները, ատեստատի տարեկան բարձր  գնահատականներ ունեցողները եւ այլն»,-նշել է Նասիբյանը։

Անդրադառնալով վճարովի և անվճար տեղերին՝ ԳԹԿ փոխտնօրենն  ասել է, որ քաղաքականությունն այս հարցում արմատապես փոխվել է։

«Ինչպես նախորդ տարիներին, դիմորդը  2 անվճար և 8 վճարովի մասնագիտություն ընտրելու հնարավորություն ունի, առաջին տողով գրված մասնագիտությունը, սակայն,  գերակա է բոլորի նկատմամբ՝ լինի անվճար,  թե վճարովի», –ասել  է Կարո Նասիբյանը։ 

Մանրամասները՝ հարցազրույցում։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close