Սփյուռքի ձայնը

Կոչ Կալիֆոռնիայի նահանգապետին՝ ազատ արձակել Համբիկ Սասունյանին․ «Սփյուռքի ձայնը»

Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը մտահոգություն է հայտնել 38 տարի ազատազրկման մեջ գտնվող Համբիկ Սասունյանի խափանման միջոցը նահանգապետ Քեվն Նիվսմի չեղարկելու որոշման դեմ:

Արևմտյան Ամերիկայի համահայկական խորհուրդի 24 կազմակերպություններ նամակ են հղել նահանգապետ Նիվսմին՝ Համբիկ Սասունյանի խափանման միջոցի հետ կապված որոշումը վերանայելու համար:

Թուրքիայում Արևմտյան Ադրբեջանի կառավարության ստեղծումը, թուրք-ադրբեջանական ռազմափորձերը, թուրք-ռուսական հարաբերություններն, ինչպես նաև սոց.ցանցերում գործող հակահայ կայքերի գործունեությունը:

Թեմաներին անդրադառնում է «Վանաձայն» ռադիոկայանի «Թուրքիան այսօր» հաղորդաշարը: Հայկական զարդանախշերը, գորգանախշերը, ասեղնագործության գաղտնիքներն ու այն հաղորդագրությունները, որոնք կան դրանցում:

Ինչպե՞ս պայքարել մեր «հարևանների»՝ մեզ պատկանող մշակութային այս կարևոր ժառանգության յուրացման դեմ, արդյո՞ք Հայաստանում և սփյուռքում գոյություն ունեցող նմուշների պահպանման և որպես ազգային արժեք ներկայացման համար ունենք պետական քաղաքականություն. այս և այլ հարցերի պատասխանները Արևմտյան Հայաստանի քաղաքների գորգանախշերն ու ասեղնագործության գաղտնիքներն ուսումնասիրող ազգագրագետ Տաթև Մուրադյանի հետ զրույցի ընթացքում:

Back to top button