ԿարևորՄիջազգային

Ինչպե՞ս Google Docs-ը դարձավ բողոքի ցույցերի համար սոցիալական մեդիա

Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո ԱՄՆ-ում անցած շաբաթվա ընթացքում հարյուր հազարավոր մարդկանց մասնակցությամբ բողոքի ցույցեր տեղի ունեցան, որոնց կազմակերպման կարևոր գործիքներից մեկը, որքան էլ զարմանալի է, Google Docs-ն է:

Անցած շաբաթվա ընթացքում Google Docs-ում հայտնվել են ռասիզմի վերաբերյալ գրքերի ցանկեր, նամակների ձևանմուշներ, ինչպես նաև նվիրատվություններ ընդունող ֆոնդերի և ռեսուրսների ցուցակներ:

Google Docs-ում տեղադրված նյութերը, որոնք յուրաքանչյուր ոք կարող է անանուն խմբագրել, դարձել են արժեքավոր գործիք ինչպես կորոնավիրուսային պանդեմիայի, այնպես էլ ոստիկանի դաժանության դեմ ԱՄՆ-ում ընթացող բողոքի ակցիաների կազմակերպման համար: Ինչպես MIT Technology Review-ն է գրում, սա նոր երևույթ չէ: Իրականում ակտիվիստները տարիներ շարունակ օգտագործում են այդ ծրագրակազմը՝ որպես բողոքի ավելի արդյունավետ և մատչելի գործիք,  քան Facebook-ը , կամ Twitter- ը:

Back to top button