Էկոսֆերա

Աղբը լուրջ ռեսուրս է․ «Էկոսֆերա»

Այն, ինչ առօրյայում օգտագործում ենք և արդյունքում դառնում է թափոն, իրականում լուրջ ռեսուրս է: Իսկ այսօր այդ ռեսուրսն ամբողջ աշխարհում արժեք ունի, խոսքը ՝ տեսակավորված աղբի մասին է:

Հայաստանում վերջին տարիներին տարբեր հասարակական կազմակերպություններ, նախաձեռնող խմբեր սկսեցին ակտիվորեն խոսել աղբի տեսակավորման կարևորության մասին:

Ավելին, մայրաքաղաքում արդեն բնակչության մի ստվար զանգված տանը տեսակավորում է աղբը՝ առանձնացնելով պլատիկը, թուղթը, ապակին և հանձնում ամիսը մեկ անգամ տարբեր համայքներով շրջող մեքենաներին:

Back to top button