ԿարևորՀասարակություն

9-րդ ծրագրի շրջանակներում ստացվել է շուրջ 1.4 մլն դիմում

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ ծրագրի շրջանակներում ստացվել է շուրջ 1.4 մլն դիմում, որից մշակման ենթակա են եղել 723.000-ը։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Դիմումների ուսումնասիրության արդյունքում 187.000 երեխայի համար աջակցության գումարը հաստատվել և վճարում է իրականացվել ավելի քան 4,9 մլրդ դրամի չափով։

Ծրագրի իրականացման համար այս ընթացքում Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության (ՔԿԱԳ) կողմից թվայնացվել և նախարարությանն է տրամադրվել շուրջ 49.000 երեխայի տվյալ:

3,800 երեխայի տվյալներ, որոնք դեռևս հնարավոր չի եղել նույնականացնել (մասնավորապես հնարավոր չի եղել հաստատել երեխայի և ծնողի կապը), ուղարկվել են ՔԿԱԳ՝ լրացուցիչ ուսումնասիրության նպատակով»,- գրել է նա:

Back to top button