ԿարևորՀասարակություն

Ունենք շուրջ 200 պացիենտ, որ սպասում է հոսպիտալացման իր հերթին․ Փաշինյան

Ունենք շուրջ 200 պացիենտ, որ սպասում է հոսպիտալիզացիայի․ այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես ունեմ պարտավորություն ձեզ ասել կորոնավիրուսի մասին, ձեզ ասել ողջ ճշմարտությունը, որքան էլ այն դաժան լինի։ Դառնությամբ եմ ասում, որ այսօրվա դրությամբ ունենք շուրջ 200 պացիենտ, որ սպասում է հոսպիտալիզացիայի ենթարկվելու իր հերթին։ Այսինքն մեր Առղջապահական համակարգն այնքան ծանրաբեռնված է աշխատում, որ հոսպիտալիզացիայի ենթակա հիվանդներին չենք հասցնում տեղավորել հիվանդանոցներում։ Արձանագրվել է նաև մեկ մահվան դեպք՝ բժշկական օգնության ուշացման պատճառով»,- ասել է վարչապետ Փաշինյանը։

Փաշինյանը նշել է, որ պարետատան նիստի ժամանակ քննարկվել է նաև ամբողջական լոքդաունի անցնելու հարցը։

«Բայց քննարկումների արդյունքում մենք տեսանք, որ այդ որոշումը չի բերի ցանկալի արդյունքների, որովհետև կարանտինը չի պահվելու։ Միայն հարված ենք հասցնելու տնտեսության ողնաշարին»,- ասել է վարչապետը։

Նա նշել է, որ արդեն իսկ հասել ենք կրիտիկական պահի և քայլում ենք դժոխքի միջով։

Ճեպազրույցին ներկա են նաև Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի ծառայության տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Վաղինակ Մինասյանը:

Back to top button