ԿարևորՔաղաքական

Կոլորադոյի Ներկայացուցիչների պալատն ընդունել է դպրոցներում Հայոց ցեղասպանության դասավանդման վերաբերյալ օրինագիծը

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոլորադո նահանգի Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի՝ հունիսի 4-ին միաձայն ընդունել է հանրակրթական դպրոցներում Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի դասավանդման վերաբերյալ 1336-րդ օրինագիծը: Այս մասին տեղեկացնում է asbarez.com-ը:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել Ներկայացուցիչների պալատի անդամներին՝ օրինագծին աջակցելու և այդ գործընթացում հայ համայնքին ամենասկզբից ներգրավելու համար։

Օրինագիծը կքննարկվի և քվեարկության կդրվի Կոլորադոյի Սենատում, այնուհետև այն կուղարկվի նահանգապետի ստորագրությանը:

Back to top button