Ստարտափ Հայաստան

Կարծրատիպեր կոտրող աշակերտն ու ուսուցչուհին միասին ստարտափ են ստեղծել․ «Ստարտափ Հայաստան»

Ժամանկին կես կատակ կես լուրջ ասում էին, որ ուսուցիչները վերերկրային արարածներ են։ Եթե մեր ծնողներին հարցնենք, թե ինչպիսին էին իրենց ժամանակվա ուսուցիչները, ինչքան էլ տարբեր լինեն պատասխանները, մի ընդհանուր պատասխան հաստատ կստանանք՝ մեր ժամանակվա ուսուցիչներին վախենում էինք բարևել, կամ էլ դասից դուրս որևէ ավելորդ հարց տալ։

Ժամանակները փոխվեցին, և հուրախություն բոլորիս, այսօր աշակերտ-ուսուցիչ, դասախոս-ուսանող հարաբերություններում շատ կարծրատիպեր կոտրվեցին, որն աշխատանքային պրոցեսն ավելի հեշտ, հետաքրքիր և արդյունավետ դարձրեց։

Այս փոփոխություններն այնքան դրական ազդեցություն ունեցան, որ օրինակ՝ Աշտարակ քաղաքի դպրոցներից մեկի ուսուցչուհին և աշակերտը միասին ստեղծեցին 1ofU ստարտափը, որն օգնում է աուտիզմ ունեցող երեխաների զարգացմանը։

Ստարտափի հավելվածի օգնությամբ երեխաների համար շփումն ու իրենց էմոցիաներն արտահայտնելն ավելի կհեշտանա։

Թերեզան ասում է, որ ուսուցչուհու ավանդն այս գործում շատ մեծ է եղել։ Ուսուցչուհին, այսպես ասած, մեծավարի իր ձեռքն է վերցրել ծրագրի կարևոր հարցերի լուծումը։

Ստարտափին կյանք տալու փուլում մարդիկ բազմաթիվ խնդիրների են բախվում։ Դրանցից ամենադժվարը, թերևս ֆինանսավորում գտնելն է։ Այն էլ Հայաստանում։ Որովհետև մեզ մոտ ստարտափեր ստեղծելու տենդը դեռ թարմ է, ներդրումներ անելը դժվար է ստացվում։

Բայց Նարինեն և Թերեզան ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում են հայտնվել և կարողացել լուծել ֆինանսի հարցը։

Ընկեր Նարինեն էլ վստահ է։ Երբ կրթությունը տեղափոխվում է ոչ ձևական դաշտ, երեխաների հնարավորությունները կրկնապատկվում են։ Սեփական փորձով էլ փաստում. Հայաստանի Հանրապետության երեխաների մտքի թռիչքն անվերջ է, և այդ անվերջությունը պահելու մեջ մեծ դեր ունեն ուսուցիչները։

Ժամանակին գրեթե ամեն ինչ կենտրոնացած էր Երևանում։ Թե՛ հնարավորությունները, թե՛ մոտիվացիան, թե՛ լավագույն մասնագետները։ Բայց ժամանկները փոխվեցին։ Մերոնք հասկացան, որ Երևանից դուրս մի ահռելի ուժ կա, որը չօգտագործելը, մեղմ ասած, հանցագործություն կլինի։

Այդպես տարիների ընթացքում Երևանից հնարավորությունների և մոտիվացիայի քամին քշվեց նաև Հայաստանի մարզեր։

Արդյունքն էլ ահա այսպիսին է։ Ունենում ենք մոտիվացված և պայծառ ուղեղներով երիտասարդներ, նրանց աջակցող մեծահասկաներ, արդյունքում նվեր ենք ստանում ապահով, զարգացած ժամանակակից Հայաստան երկիր։

Մանրամասն լսեք հաղորդման մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close