ԿարևորՄիջազգային

Ռազմական մատակարարումների համար Ադրբեջանը կաշառք է տվել․ կան ձերբակալվածներ

Մոսկվայի Խամովնիչեսկի շրջանի դատարանը ձերբակալել է երեք անձի՝ ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության աշխատակցի կողմից կաշառք ստանալու գործով։  

«Կոմերսանտի» փոխանցմամբ՝ հետաքննությունը պարզել է, որ գերատեսչության ռազմատեխնիկական համագործակցության բաժնի վարիչ Ռիզվան Հայրբեկովը Նիժեգորոդյան ավիացիոն հանրության գլխավոր տնօրեն Վասիլի Կլեպալովից կաշառք է ստացել՝  Ադրբեջանին երկակի նշանակության ապրանքների մատակարարման թույլտվություն տրամադրելու դիմաց։ Համաձայն ՌԴ Քննչական կոմիտեի տրամադրած տեղեկության, միջնորդի դերում հանդես է եկել նրանց ընդհանուր ծանոթը՝ ՌԴ Ռազմատեխնիկական համագործակության դաշնային ծառայության արտասահմանյան երկների հետ համագործակցության բաժնի պետ Սերգեյ Գարմաշը։

Ինչպես հաղորդվում է, բերման ենթարկվելուց  անմիջապես հետո ապօրինի գործարքի  միջնորդ հանդիսացած անձը ինքնախոստովանական ցուցմունք է տվել։ ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության պաշտոնյան, որը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ, երկու ամսով կալանքի տալ է առնվել։

Ինչպես ռուսական պարբերականին հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեից, բոլոր գերատեսչություններն ու մարմինները, որտեղ աշխատում են գործով անցնող անձինք, սերտորեն համագործակցում են իրավապահ մարմինների հետ։

Back to top button