ԿարևորՔաղաքական

Երկրորդ տարին անընդմեջ Կանադան որևէ սպառազինություն չի մատակարարում Ադրբեջանին

Երկրորդ տարին անընդմեջ Կանադան որևէ սպառազինություն չի մատակարարում Ադրբեջանին, իսկ 2019-ի հոկտեմբերին դադարեցրել է նաև դեպի Թուրքիա զենքի արտահանումը, հայտնում է Կանադայի Հայ դատի հանձնախումբը:

2017 թ.-ին կանադական մասնավոր ընկերությունների կողմից Ադրբեջանին զրահատեխնիկա վաճառելուց ի վեր, արդեն երկրորդ տարին է, որ Կանադան Ադրբեջանին չի ներառել այն երկրների շարքում, որոնց հետ ռազմական ապրանքների առք ու վաճառք է իրականացնում:

2019 թ.-ի հոկտեմբերին Սիրիայում Թուրքիայի նախաձեռնած «Խաղաղության ակունք» գործողությունից հետո Կանադան նաև արգելեց ռազմական ապրանքների արտահանումը Անկարա, և արգելքն անորոշ ժամանակով երկարաձգվեց 2020 թվականի ապրիլին:

Back to top button