Մտքի ուժը

Թեթև, պարզ, մատչելի. հայ գիտնականները վարակազերծող սարք են ստեղծել․ «Մտքի ուժը»

Հայ գիտնականների խումբը ստեղծել է մանրէասպան սարք, որի առաջին խմբաքանակը տրամադրվել է բժշկական հաստատություններին։

Օգտագործելով ուլտրամանուշակագույն ճառագայթների մանրէասպան հատկությունը՝ գիտնականները ստեղծել են սարք, որը թույլ է տալիս վարակազերծել շրջապատը։

Թեթև, պարզ, մատչելի ու լայն կիրառություն ունեցող սարքի հեղինակները չեն մոռացել, որ սարքում օգտագործվող ուլտրամանուշակագույն ճառագայթիչներն ունեն նաև վնասակար ազդեցություն և ստեղծված կոնստրուկցիայի շնորհիվ փորձել են խուսափել դրանից։ Սարքն արդեն անուն ունի՝ ANTIVIRUS UV:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close