ԿարևորՄտքերի խաչմերուկ

Կորոնավարակը վերահսկող երկրների համեմատ հաջորդ տարի կլինենք շահեկան դիրքում

Կորոնավարակի տարածման տեսանկյունից Վրաստանում  և Հայաստանում տարբեր իրավիճակները տնտեսագետ Կարեն Ավագյանը պայմանավորում է այդ թվում՝ աշխարհագրական և դեմոգրաֆիկ տարբերություններով։

 «Վրաստանում քաղաքային բնակչությունը կազմում է մոտ 53 տոկոս և բաշխված է հանրապետությունով մեկ։ Մինչդեռ Հայաստանում այն կազմում է մոտ 63 տոկոս և քաղաքային բնակչության զգալի մասը հենց մայրաքաղաքում է ու  հարակից` շատ մոտ գտնվող քաղաքներում՝ Էջմիածին, Աշտարակ, Հրազդան և այլն։ Երևանի հետ այս քաղաքների շարժը ամենօրյա ակտիվ ռեժիմով է»,- փաստում  է «Հայացք Գյումրիից» հաղորդաշարի հեղինակը։

Կարեն Ավագյանի խոսքով՝ Հայաստանը, չկարողանալով փակել վարակի տարածման ճանապարհը սկզբնական փուլում,  անկախ իր կամքից գնաց ոչ թե  վրացական, այլ շվեդական սցենարով։  «Ճիշտ է, սա նշանակում է, որ դժբախտաբար, մենք կունենանք ավելի շատ ծանր դեպքեր, բայց հնարավոր է՝ մեր բնակչության իմունիզացիան հաջորդ տարի ավելի բարձր լինի, քան`Վրաստանինը։  Հաջորդ տարի մենք կունենանք ավելի քիչ հիվանդներ, քան այն երկրները, որոնց այս փուլում հաջողվել է շատ շուտ փակել վարակի տարածման ճանապարհը»,- շարունակում է տնտեսագետը՝ ընդգծելով, քանի դեռ չկա բավարար մակարդակի իմունիզացիա, վտանգը կախված է վարակը վերահսկելի սահմաններում պահող բոլոր երկրների գլխին։

Տնտեսագետը անդրադարձել է նաև առաջիկա ամիսներին Հայաստանի տուրիստական հեռանկարին՝ համաշխարհային տուրիզմի 70-80 կրճատման կանխատեսումների պայմաններում։

Ցուցադրել ավելի
Back to top button