Սփյուռքի ձայնը

Լիբանանահայ գիտնականն արժանացել է գիտության բնագավառի հեղինակավոր «Քավլի» մրցանակին․ «Սփյուռքի ձայնը»

Սերժ Թանկյանը կոչ է արել ամերիկացիներին կիրառել Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության փորձը և հեռացնել Թրամփին:

ԱՄՆ-ում անկարգությունների հետևանքով հայկական ձեռնարկություններ են տուժել:

Լիբանանահայ Արտեմ Բաթաբությանն արժանացել է գիտության բնագավառի հեղինակավոր «Քավլի» մրցանակին:

Թուրքիայի դատախազությունը հայտարարություն է տարածել Հրանտ Դինքի կնոջը, «Հրանտ Դինք» հիմնադրամին և Դինքի ընտանիքի փաստաբանին մահվան սպառնալիքով նամակ ուղարկելու մասին:

«Ռադիոայգ» հայկական առցանց ռադիոկայանը ներկայացնում է «Հուշատետր» խորագիրը: Այսօր այն կանդրադառնա Սինանյան նվագախումբին եւ հայ դերասան եւ բեմադրիչ Վարուժան Խտշյանին:

Կորոնվիրուսի պանդեմիան Իրանում ամիսներ առաջ բազմաթիվ մարդկանց համար խնդիրներ առաջացրեց: Պետության հետևողականությունն, այդ ժամանակահատվածում համատարած պարապուրդը՝ վարակի տարածումը կանխեց:

Այսօր սակայն, ըստ իրանահայ, «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանի կորոնավիրուսի բռնկման նոր տարածքներ և խմբեր են ի հայտ եկել: Օրեցօր աճող թվերի, հայերի շրջանում տարվող կարգապահական աշխատանքների մասին է հեռախոսազրույցը Մովսես Քեշիշյանի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button