Ռետրո ակումբ

«Beyond words» կամ՝ վոկալ «ակրոբատիկայի» վարպետը․ «Ռետրո ակումբ»

Ամերիկյան հայտնի «Jazztimes» ամսագիրը նրան անվանում է «Վոկալ ակրոբատիկայի վարպետ», ով իր չորս օկտավայի մեջ հնչող ձայնը կարողանում է թեքել, ծռել, ձևափոխել ու այն տեղավորել ձայնային այս ամպլիտուդի մեջ՝ հարմարեցնելով ցանկացած առիթի։ Մերթ ջազ, մերթ դասական, մերթ հոգևոր, մերթ ֆոլկ․ նա անկանխատեսելի է։

Beyond words․ սա Բոբի Մըքֆերինի յուրահատուկ աշխարհն է, ուր թագավորում է հին աշխարհի կախարդական երաժշտությունը՝ իր միստիկ, հոգևոր, միևնույն ժամանակ՝ աշխարհիկ, բայցևայնպես՝ դեպի վեր տանող ազդեցությամբ։

Բառերից էլ վեր, բառերից անդին, պատկերներն ու հնչյուններն են «Beyond words» ալբոմի լեզուն։

«Ռետրո ակումբն» անդրադառնում է անկրկնելի Բոբի Մըքֆերինի 2002թ․ թողարկված «Beyond words» ալբոմին։

Ցուցադրել ավելի
Back to top button