ԿարևորՀասարակություն

Կրկնախախտումների դեպքում կրկնակի խստացումներ կլինեն

Սյունիքում շարունակվում են աշխատանքի և առողջապահական, սննդի անվտանգության տեսչական մարմինների անակնկալ ստուգայցերը։ Արձանագրված խախտումների հիման վրա ԱԱՏՄ մարզում 150 և ավելի կասեցում Է արել։ Տնտեսվարողների կողմից անվտանգության կանոնների խախտումները հիմնականում նույնն են․ աշխատողները չեն կրում կամ պատշաճ չեն կրում անհատական պաշտպանության միջոցնեը։

Պարետատան որոշման համաձայն` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը մեծածախ և մանրածախ առևտրի օբյեկտներում իրականացնում է  ակտիվ մշտադիտարկումներ։

Առողջապահական տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնի մասնագետ Աշոտ Ծատրյան հենց հիմա 24 ժամով կասեցրեց խանութներից մեկի գործունեությունը․

«Բացի ձեր մոտից, պետք է նաև մուտքի մոտ դրված լինեն ախտահանիչ նյութեր, անձեռոցիկ և փակ աղբարկղ, որի վրա մատնանշված լինի՝ օգտագործված ձեռնոցների ու դիմակների համար»։

Ամեն ինչ ունեցել ենք, քամու պատճառով ենք ներս տարել, այսպես պատճառաբանեց անհատ ձեռներեց Աննա Աբգարյանը` հավելելով, որ կվերացնեն թերությունը։

«Ինձ թվում է 24 ժամը որոշիչ դեր չունի, բայց որ որոշել են 24 ժամով փակեն, ապա պահենք այնպես, ինչպես պետք է»,- ասում է գործարարը։

Մարտի 24-ից մինչ օրս  տեսչական մարմինը  մարզում շուրջ 820 մշտադիտարկում է կատարել,  24 ժամով կասեցրել մոտ 150 օբյեկտի գործունեություն։  Իրազեկման բաժնի պետի խոսքով` մարզերում տեղեկացվածության խնդիր կա։ 

Իրազեկման բաժնի պետ Լիանա Եղիազարյան․ «Տնտեսվարողների կողմից անվտանգության կանոնների խախտումները հիմնականում նույնն են․ աշխատողները չեն կրում, կամ պատշաճ չեն կրում անհատական պաշտպանության միջոցները, այն է՝ դիմակ, ձեռնոց, բացակայում են ախտահանիչ միջոցները կամ չեն համապատասխանում նորմերին»։

Լիանա Եղիազարյանը հավելում է 1-օրյա գործունեության դադարեցումը յուրաքանչյուր տնտեսվարողի  հնարավորություն է տալիս  շտկել թերությունները և լրջորեն վերաբերվել որոշման  պահանջների կատարմանը։ Խախտման դեպքում առաջին հերթին տուժելու են հենց իրենք՝ տնտեսվարողները։

«Հասկանալի է, որ գործ ունենք հազարավոր տնտեսվարողների հետ, որոնք ամեն այցից հետո պարզապես կարող են շարունակել չպահպանել նորմերը և պատահական չէ, որ ես շեշտում եմ, որ այստեղ մեծ դեր ունի տնտեսվարողի բարեխղճությունը։ Մենք ունեցել ենք կրկնախախտման դեպքեր և այս առումով սպասվում են խստացումներ»,- շեշտում է նա։

Մեկ ուրիշ վերահսկող՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն էլ մայիսի 19-ից  է ստուգումներ կատարում հանրային սննդի վայրերում։ Մարզում 150-ից ավելի սննդի օբյեկտ կա։  Մինչև օրս  100 մշտադիտարկում են արել։  

ՍԱՏՄ Սյունիքի մարզային կենտրոնի պետ Արթուր Խաչատրյան․ «Մեր այցելած երկու օբյեկտում ամեն ինչ կարգին էր։ Տեսչական մարմինը 4 կասեցում է կատարել  Սիսիանի  և Մեղրու տարածաշրջանում, հունիսի 2-ի դրությամբ 98 արձանագրություն  ուղարկել պարետատուն»։

Այսօրվա այցելած օբյեկտում ամեն ինչ կարգին էր։ Տեսչական մարմինը 4 կասեցում է կատարել  Սիսիանի  և Մեղրու տարածաշրջանում, 98 արձանագրություն  ուղարկել պարետատուն։

Back to top button