Գերդաստաններ

Երևանի կենտրոնում կտեղադրվի Արշիլ Գորկու հուշատախտակը․ «Գերդաստաններ»

Աշխարհահռչակ նկարիչ, աբստրակտ էքսպրեսիոնիզմի ամերիկյան դպրոցի գլխավոր ներկայացուցիչ Արշիլ Գորկին 1916-19 թթ․ հայոց պատմության ամենաբարդ ժամանակաշրջանում ապրում էր հենց Երևանի սրտում։

Այդ տարածքը այսօր կոչվում է Աբովյան փողոցի փակուղի․ հայտնի լրագրող, հասարակական գործիչ Ադո Ադոյանը նկարչի հորեղբոր տղան էր ում հետ անցել էր ողջ մանկությունը։

Աշխարհի ամենահայտնի ցուցասրահներում են Արշիլ Գորկու նկարները։ Հայաստանում այսօր կա միայն մեկ գծանկար, սակայն նա Հայաստանին է կտակել բավականին մեծ թվով նկարներ, որոնք Հայաստան կբերվեն և կհանգրվանեն Էջմիածնում։

Back to top button