ԿարևորՀասարակություն

Արմավիրի հանրային վայրերում չի պահպանվում սոցիալական հեռավորություն

Մինչև հունիսի 3-ի պարետի նոր  որոշում կայացնելը Արմավիր քաղաքում ոչ բոլոր քաղաքացիներն էին պահպանում պարետի սահմանած ցուցումներն ու անվտանգության կանոնները: Սոցիալական հեռավորությունը գրեթե միշտ խախտված է թե դրսում, թե վաճառքի վայրերում: Խանութներում  մուտքն արգելվում է առանց դիմակի:

Պահպանել սոցիալական հեռավորություն, կրել դիմակներ ու ձեռնոցներ, ախտահանել ձեռքերը, չախտահանված ձեռքերով չդիպչել դեմքին, պարզ միջոցներ, որոնք պահպանելու դեպքում  հնարավոր է խուսափել կորոնավիրուսային հիվանդությունից: Այս մասին պարբերաբար բարձրախոսով  տեղեկացնում են Արմավիրում շրջայց կատարող ԱԻՆ փրկարար ծառայության մեքենայից՝ ավելացնելով պահպանիր սոցիալական հեռավորություն, կրեք դիմակներ և և փրկեք հարյուրավոր կյանքեր:

 Բայց սոցիալական հեռավորություն պահպանելն այդքան էլ հեշտ չէ, հատկապես ամռանը, երբ բանկերի դիմաց հերթի սպասող քաղաքացիները  ստվեր են փնտրում և հավաքվում մեկտեղ: Սոցիալական հեռավորությունը խախտվում է ամենուր՝ փողոցում, խանութում, զբոսայգում: Արմավիրի ավտոկայանի հարևանությամբ գտնվող մի քանի խանութներից միայն  սուպերմակետում էին ջերմաչափում հաճախորդներին, որի ժամանակ  խախտվում էր սոցիալական հեռավորությունը:  «Իսսո մոլ» սուպերմարկետի մենեջեր Դավիթ Միրզոյան.

«Մենք ջերմաչափում ենք կատարում բոլորին, անխտիր, իսկ եթե ջերմություն են ունենում նրանց չենք թողնում ներս մտնեն: Պարտադիր՝ ձեռնոցներոփվ, դիմակներով, ունենք ախտահանման միջոցներ: Դիմակների համար ունենք փակ ոտնակով աղբաման, որն ամեն ժամը մեկ փոխում ենք»:

Այստեղ  դրամարկղերի մոտ կան գծանշումներ և աշխատակիցները հետևում են այս կանոնի պահպանմանը, բայց հաճախ աշխատանքի ընթացքում իրենք չեն  պահպանում սոցիալական հեռավորություն: Նրանք բոլորն էլ կրում են դիմակներ  ու ձեռնոցներ, ջերմաչափվում,

«2-3 ժամը մեկ ջերմաչափվում ենք, 2-3 անգամ  փոխում ենք  ձեռնոցներն ու դիմակները, խանութն է մեզ տրամադրում»:

Եթե այս սուպերմարկետում առանց դիմակի չեն թողնում հաճախորդը ներս մտնի, ապա հարակից զինվորական հագուստ վաճառող փոքր խանութ-տաղավարում դիմակներն անվճար են բաժանում հաճախորդներին:

Հաճախորդներին անվճար դիմանկներ ու ձեռնոցներ է հատկացնում նաև Արմավիր քաղաքի կենտրոնում գտնվող ծաղկի կրպակներից մեկի սեփականատերը:

«Դիմակն ու ձեռնոցը պարտադիր պայման է, սեղանին մշտապես դրված է ալկոգելը: Եէե Հաճախորդը չունի դիմակ, ապա ես եմ ձեռնոցի հետ տրամադրում: Տալիս եմ նաև հարակից բանկի հաճախորդներին, առանց որի չեն կարող բանկում գործարք կատարել»:

Ինչպես են պահպանում սահմանված կանոններն ու ցուցումները  ավտոկայանի հարևանությամբ գտնվող «Էրմիէլ» խանութում՝ հետաքրքրվեցի խանութի  մենեջեր Արսեն Խաչատրյանից, ով ոչ միայն հրաժարվեց հարցազրույցից, այլ արգելեց հանրային վայրում նկարահանել կամ լուսանկարել: Այստեղ ձեռնոցների և դիմակների համար առկա աղբամանը փակ էր, բայց ոտնակով չէր, մուտքի մոտ առկա էին ախտահանիչ միջոցներ, իսկ սոցիալական հեռավորությունը պարզապես հնարավոր չէ պահպանել՝ դարակների  կիպ դասավորվածության պատճառով:

Արմավիր քաղաքի զբոսայգին արդեն մարդաշատ է, այստեղ կա 2 կարուսել: Երեկ երեկոյան այցելել եմ  նրանց և հետաքրքրվել՝ ինչպես են պահպանում կանոնները:  «Ուրախ բլուր» և «Ավտոդրոմ» կարուսելների աշխատակիցները դժգոհեցին, որ հաճախորդներ չունեն.

«Մեկ-մեկ են գալիս, ես առավոտյան քլորով լվանում եմ, մաքրում, բայց քիչ են կարուսել նստում»:

 «Ժավելով եմ ախտահամում, բայց հիմա չունեմ: Օրվա վերջ է, պրծել է, ալկոգելն էլ վերջացել, բայց դե մարդ չկա»:

Դեռ երեկ 2 կարուսելի  աշխատակիցները դիմակներ չէին կրում: Դիմակներ չունեին նաև զրուցարան-տաղավարներից մեկում հավաքված 5-6 դեռահասները, ովքեր  իրարից  քիչ հեռու էին նստել: Հարցիս՝ ինչու դիմակ չունեն տղաները գրպաններից հանեցին  ճմրթված դիմակները, ցույց տվեցին ու թաշկինակի պես նորից պահեցին գրպանում: Այս դեպքում բնականաբար չի պահպանվում հիգիենայի կանոնները: Իսկ կորոնավիրուսով հիվանդների թիվն օր-օրի ավելանում է, մահերը՝ նույնպես:

Back to top button