Սփյուռքի ձայնը

«Արաքս» շաբաթաթերթը իրանահայերին սովորեցնում է մտածել հայերեն․ «Սփյուռքի ձայնը»

Կոլորադոյի հայերը դատապարտում են ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի Կապիտոլիումի հուշահամալիրում տեղադրված Հայոց Ցեղասպանությանը և մարդկութեան դեմ գործած բոլոր ոճրագործությունների զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը Դենվերի կենտրոնում ընթացող բողոքի ցույցերի ընթացքում վանդալիզմի ենթարկելու գործողությունները:
Նրանք հուշարձանը պաշտպանելու միջոցներ են ձեռնարկում:

Թուրքիայում Էսայան վարժարանի երկու տնօրենների պաշտոնանկության որոշումը շարունակվում է քննադատվել տարբեր շրջանակների կողմից:

Մայիսի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից 2004 թ. հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության, ինչպես նաև մարդասպանին արտահանձնելու և Ադրբեջանում նրան ներում շնորհելու և հերոսացնելու վերաբերյալ։

Հունգարիան ցանկություն ունի Հայաստանի հետ դիվանագիտական կապերը վերականգնել, հաշվի չառնելով Ադրբեջանի և Թուրքիայի հետ տնտեսական բարձր մակարդակի համագործակցությունը. Հունգարական ռադիոյի հայկական հաղորդումների բաժնից Սոսի Սուսանյանն է շարունակում զրուցել Հունգարիայի հայ ազգային ինքնավարության նախագահ Նիկողոս Ակոբյանի հետ։

Իրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթը կորոնավիրուսի համաճարակի բռնկումից առաջ արդեն անցում էր կատարել առցանց տարբերակով աշխատելուն: Ինչպե՞ս է այսօր լրատվամիջոցը հասանելիությունն ապահովում հայերի և իրանցիների շրջանում, մեդիագրագիտության պահպանումը լրատվամիջոցի համար սկզբունք, թե՞ աշխատելաոճ է. հեռախոսազրույց «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button