ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Իրավիճակային, բայց ոչ հեռանկարային. «Գազպրոմ Արմենիան» ինչպես կպատասխանի ՀԾԿՀ–ի առաջարկին

2.5 անգամ իջեցվել է գազի ակնկալվող թանկացումը

Որքա՞ն կթանկանա ՀՀ մատակարավող ռուսական գազը՝ 4.5 թե՞ 11 տոկոս, եւ ինչ հետեւանքներ կարող է ունենալ թանկացումը մեր տնտեսության վրա։  ՄԱԿ–ի էներգետիկայի գծով ազգային փորձագետ Արա Մարջանյանը «Ռադիոլուրի հյուրասրահում» վերլուծել է Հայասատանում քննարկվող բնական գազի դիլեման։

«Գազպրոմ Արմենիան» կընդունի ՀԾԿՀ–ի ներկայացրած հաշվարկները

ՄԱԿ- ի էներգետիկայի գծով փորձագետը նշում է, որ ՀԾԿՀ–ն առաջին անգամ է ի պատասխան «Գազպրոմի» ներկայացնում նման ողջամիտ լուծում։ «Իհարկեե, սա ռազմավարական հեռանկարային որոշում չէ, բայց ողջամիտ է եւ իրավիճակային»,– ընդգծում է Մարջանյանը եւ նշում, որ այս կերպ 2.5 անգամ իջեցվում է բնական գազի գնի ակնկալվող աճը՝ մեղմելով բնակիչների եւ խոցելի խավի վրա սպասվող հարվածը։

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը օրերս ներկայացրեց իր հաշվարկները` ի պատասխան «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած սպառողներին բնական գազի մատակարարման գնի փոփոխության։ Ռուսական կողմը առաջարկում էր կիրառել մեկ միասնական գին՝ տարբերակվածի փոխարեն, եւ 11 տոկոսով բարձրացնել սակագինը։ Հանձնաժողովը 1500 էջանոց փաստաթուղթը ուսումնասիրելուց հետո իր հաշվարկը ներկայացրեց. տարբերակված մոտեցում եւ գնի 4.5 տոկոսի բարձրացում։

«Գազպրոմի» առաջարկում հետեւյալ սկզբունքն է՝ խոցելի խավին տրամադրվող փոխհատուցումը իր տիրույթում չէ։ Այդ մոտեցումը ճիշտ է, Էներգետկ ոլորտը չի կարող սոցիալական ապահովության ֆունկցիա կատարել երկարաժամկետ կտրվածքով, բայց ստեղծված իրավիճակում, որը տասնմյակներով չի լուծվել, ՀԾԿՀ–ի այսօր ներկայացրած մոտեցումը ճիշտ է։ Իսկ գների որոշակի բարձրացում հնարավոր է, որ կանդարադառնա ջերմոցատների արտադրանքների վրա նույնպես, բայց գների թանկացումը կրիտիկական բնութ չի կրի, ասում է Մարջանյանը։

Ռուսաստանը էժանացրել է Վրաստանին մատակարարվող գազը

Հայաստանին մատակարարվող բնական գազի գինը Վրաստանին մատակարարվող գազի գնի էժանացման ֆոնին ճիշտ չի ներկայացվում։ Վրաստանին մատակարարվող ռուսական գազը էժան չի լինի Հայաստանից, ասում է Մարջանյանը։ Դա այն պարագայում, որ իրենք սահմանակից երկրներ են։ Վերջին 25 տարիների ընթացքում Վրաստանի գազի մատակարարման խնդիրը եղել է Թուրքիայի, Իսրայելի, Եվրոպայի եւ ԱՄՆ ուշադրության կենտրոնում։ Աշխարհաքաղաքական իմաստով հսկայական ուժեր են աշխատել, որպեսզի ապահովեն գազի մատակարարումը Վրաստանին՝ կտրելով նրան Հյուսիս–հարավ գազաէներգետիկ առանցքից։ Հսկայածավալ աշխատաք, որն ավարտվեց Թուրքիա–Ադրբեջան–Վրաստան–Ղազախստան էներգետիկ կամուրջի ստեղծմամբ` մեկ նպատակով՝ մեկուսացնել Ռուսաստանը Կովկասից։

15 տարի անպատասխան հարցումներ. ինչո՞ւ է «Գազպրոմ Արմենինան» կրկնապատկում  գազի գինը սպառողի համար

 Արա Մարջանյանը այս հարցի պատասխանին սպասում է երկար տարիներ։ «Պատասխանները դեռ չկան, որոնք վերաբերում են ՀՀ–ի ներսում գնագոյացմանը»։

15 տարի մեր իշխանությունները ուշացել են էժան էներգակիր ունենալու հարցում

«Պետք է գիտակցել մեկ բան՝ ՀՀ էներգետիկ անվտանգությունը եւ ինքնաբավությունը բավարարում են Մեծամորի ատոմակայանը եւ Որոտանի ՀԷԿ- ը»,–շեշտում է փորձագետը եւ նշում, որ պետք է ատոմակայանի խնդիրը լուծել շատ արագ եւ համակարգված։

Իրանական գազը ինչո՞ւ իր ամբողջ ծավալով չի մատակարարվում՝ ըստ համաձայնագրի

Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց. Իրանից այսօր, ըստ պայմանագրի, նախատեսված է 1 մլրդ խմ գազ ստանալ, սակայն այդչափ չի ներկրվում։ 3 մլրդ կվ/ժ էլեկտրաէներգիա պետք է ՀՀ տրամադրեր Իրանին, տրամադրում է 300 կվ/ժամ։ Ինչո՞ւ։ Ըստ ՄԱԿ–ի էներգետիկայի ազգային փորձագետի, խողովակաշարն այսօր օգտագործվում է 25-30 տոկոս հզորությամբ։ «Տարիներ շարունակ խոսվել է Վրաստանին այս ծրագրում ներգրավելու եւ Իրան–Հայաստան–Վրաստան առանցք ձեւավորելու մասին, որը չի իրականցվում»,–ասում է մասնագետը։

Back to top button