ԿարևորՀասարակություն

Վաղվանից «Հայփոստ»-ի աշխատակիցները կենսաթոշակները տուն կհասցնեն

ՀՀ պարետի՝ հունիսի 3-ի՝ Ց/94-2020 ցուցումի համաձայն՝ կենսաթոշակների և նպաստների տրամադրումը հունիսի 4-ից սկսած ապահովվելու է բացառապես
շահառուների բնակության վայրերում «Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակիցների միջոցով:

Այսինքն՝ փոստային բաժանմունքներում կենսաթոշակներ և նպաստներ չեն տրամադրվելու և փոստատարները ոստիկանների ուղեկցությամբ ապահովելու են կենսաթոշակների և նպաստների առաքումն ըստ բնակության հասցեների:

Ցուցումը նպատակ ունի ապահովելու նպաստառու և թոշակառու հանդիսացող բնակչության անվտանգությունն ու նվազեցնելու մարդկանց կուտակումների արդյունքում նրանց վարակվելու հավանականությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close