ԿարևորՀասարակություն

Մեկնարկում է Օղակաձև զբոսայգու` հանրությանը վերադարձի գործընթացը

Մեկնարկում է Օղակաձև զբոսայգու` հանրությանը վերադարձի գործընթացը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Հաստատված հիմնանորոգման ծրագրով ներկայումս անմխիթար վիճակում գտնվող այգին կբերվի նոր տեսքի: Կապամոնտաժվեն զբոսայգում տարիներ շարունակ անխնամ վիճակում գտնվող ապօրինի կառույցները, տարածքները կկանաչապատվեն, կանցկացվեն լուսավորության և ոռոգման նոր ցանցեր, կիրականացվեն ժամանակակից կահավորման աշխատանքներ:
Օղակաձև զբոսայգու նշված հատվածի հարևանությամբ արդեն իսկ ընթանում են հանրային սքեյթ-պարկի կառուցման աշխատանքները:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close