ԿարևորՀասարակություն

Երևանի վեց դպրոցի տնօրեններին հայտարարվել է նկատողություն

Երևանի վեց դպրոցի տնօրեններին հայտարարվել է նկատողություն, այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«2020 թ․ հունիսի 3-ին 9-րդ դասարանի շրջանավարտների հիմնական կրթության վկայականների հանձնման միջոցառման ընթացքում պարետատան կողմից սահմանված անվտանգության կանոնները պատշաճ չպահպանելու համար՝
Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան հ․11 հիմնական դպրոցի տնօրեն Գայանե Միրզոյանի, հ․98 հիմնական դպրոցի տնօրեն Մարիաննա Ավագյանի, Արմեն Հովհաննիսյանի անվան հ․194 հիմնական դպրոցի տնօրեն Նունե Մանուկյանի, Հ․Իսակովի անվան հ․132 հիմնական դպրոցի տնօրեն Լիլիթ Հովհաննիսյանի, Պուշկինի անվան հ․8 հիմնական դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանի, հ․120 հիմնական դպրոցի տնօրեն Արմինե Քոչարյանի նկատմամբ Երևանի քաղաքապետի կարգադրություններով կիրառվել է «նկատողություն» կարգապահական տույժը»,- ասված է գրառման մեջ։

Երևանի վեց դպրոցի տնօրեններին հայտարարվել է նկատողություն2020 թ․ հունիսի 3-ին 9-րդ դասարանի շրջանավարտների հիմնական…

Gepostet von Hakob Karapetyan am Mittwoch, 3. Juni 2020
Ցուցադրել ավելի
Back to top button
Close