ԿարևորՀասարակություն

Բուլղարիան Հայաստանին է տրամադրել 500 հավաքածու բժշկական պարագա

Բուլղարիան Հայաստանին է տրամադրել 500 հավաքածու բժշկական պարագա, հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։

«Մայիսին Բուլղարիայի կառավարությունը որոշում էր կայացրել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու համար հատկացնել մարդասիրական օգնություն՝ բժշկական պարագաների տեսքով:

Հունիսի 3-ին Բուլղարիայի կառավարության անունից Հայաստանում Բուլղարիայի դեսպան Մարիա Պավլովա — Ցոցորկովան ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին փոխանցեց Բուլղարիայից Հայաստան փոխադրված 500 հավաքածու բժշկական պարագաներ (պաշտպանիչ համազգեստ, սաղավարտներ և պաշտպանիչ ակնոցներ)։

Մենք բարձր ենք գնահատում մեր գործընկերների աջակցությունը և բարեկամական այս քայլը համավարակի դեմ մեր միասնական պայքարում»,- ասված է գրառման մեջ։

Մայիսին Բուլղարիայի 🇧🇬 կառավարությունը որոշում էր կայացրել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու համար…

Gepostet von ՀՀ Արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia am Mittwoch, 3. Juni 2020
Ցուցադրել ավելի
Back to top button
Close