ԿարևորՀասարակություն

Արցախում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զինծառայող է մահացել

Հունիսի 3-ին՝  ժամը 13:50-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2001 թ. ծնված Սարգիս Մասիսի Ղուլյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close