Հասարակություն

Այսօրվանից դադարեցվում է Անձնագրային և վիզաների վարչության և ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումների գործունեությունը

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ոստիկանությունը այսօրվանից՝ հունիսի 3-ից մինչև հունիսի 15-ը, դադարեցնում է անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային, ինչպես եւ ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների, քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը։

«Հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունը։ Այս սահմանափակումների նպատակը բացառապես մեր քաղաքացիների առողջության պահպանումն է», -ասվում է Ոստիկանության տարածած հաղորդագրությունում ։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close