ԿարևորՄտքերի խաչմերուկ

Ապավինել սեփական ուժերին․ ինչ էինք ուզում և ինչ ունենք

Հարավային Կորեան տնտեսությունը զարգացրեց ՝ շեշտը դնելով տեղական ներդրումների, երկրի բնակիչների խնայողությունները խրախուսելու և դրանք տնտեսության մեջ ներգրավելու վրա։ Սինգապուրն այլ ճանապարհ ընտրեց ՝ գնաց օտարերկրյա ներդրումներն ամեն կերպ խթանելու ու դրանց  միջոցով տնտեսությունը զարգացնելու  ճանապարհով։

«Երկուսն էլ ճանապարհներ են, խնդիրն այն է, թե որն է մեր առաջնահերթությունը», — ասում է՝ «Արժեքների հեղափոխություն» հաղորդման հեղինակ Վահե Հովհաննիսյանը։

Նա կարծում է, որ Հայաստանի համար առաջնայինը ապագայի հանդեպ Հայաստանում ապրող մարդկանց  վստահությունը ամրապնդելն է, տեղական ներդրումները խթանելը, դրանից հետո ՝ օտարերկրյա ներդրումների մասին մտածելը։

Թեմայի մասին Վահե Հովհաննիսյանի հետ զրուցել ենք՝  հեղափոխության արժեքները քննարկելով։ Այս թողարկման ժամանակ խոսել ենք սեփական ուժերին  ապավինելու մասին։ 

Ցուցադրել ավելի
Back to top button