ԿարևորՀասարակություն

1 օրում հայտագրվել է 5322 առաջին դասարանցի

Արդեն իսկ հայտագրվել է 5322 առաջին դասարանցի, այս մասին հայտնել է ՀՀ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում։

«Հունիսի 1-ի ժամը 9։00-ից hayt.emis.am կայքում մեկնարկել է բուն հայտագրման գործընթացը։ Հունիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում հերթագրվում են հետևյալ հայտատուները՝ 1-ին դասարան գնացող երեխայի ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է, 1-ին դասարան գնացող երեխան ունի տվյալ դպրոցում արդեն սովորող հարազատ քույր կամ եղբայր:

Հունիսի 11-ի ժամը 9։00-ից սկսած`գրանցվելու հնարավորություն կունենան նրանք, ովքեր չեն համապատասխանում վերոնշյալ երկու կետերին», – գրել է Հարությունյանը:

Մանրամասները՝ այստեղ

Back to top button