ԿարևորՀասարակություն

«Մեյմանդարի» շուկան բաց կլինի հունիս 4–ից

Արարատի մարզի Գայ համայնքի վարչական տարածքում գտնվող «Մեյմանդարի» գյուղմթերքի  մեծածախ շուկայում այսօր իրարարանցում էր։ Պարզվում է պարետի որոշմամբ, մեկ օրով՝ 24 ժամով, շուկայում  ախտահանման աշխատանքներ են տարվելու. թերություններ են հայտնաբերվել։ Վաղը 10։00-ից մինչև հաջորդ օրը ժամը 10։00-ն շուկայում կատարվելու է  ախտահանում։ Հունիսի 4-ի ժամը 10։00-ից շուկան բացվելու։

Անկառավարելի իրավիճակ ՝ բոլորին հայտնի «Մեյմանդարի»   գյուղմթերքի շուկայում։ Գյուղացիներն ապրանքը  բարձած  եկել են  շուկա ու պարզել, որ այն փակ է 24 ժամով։ Նման որոշում ընդունել է պարետը, քանի որ նախորդ օրը Սննդի անվտանգության տեսչական մարմինը   խախտումներ էր արձանագրել։ Գյուղացիները չեն ցանկանում ենթարկվել պարետի որոշմանը, ասում են, որ իրենց ապրանքը, եթե այսօր չվաճառեն, ապա ամբողջը կփչանա։

ՍԱՏՄ–ի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը  լրագրողների հետ զրուցում նշեց, որ իրենք հասկանում են գյուղացիների վրդովմունքը, բայց ոչինչ անել չեն կարող՝ պետք է ենթարկվեն պարետի որոշումներին։

Սակայն գյուղացիները անդրդվելի էին։ Ոստիկանները փորձում էին գյուղացիներին բացատրել, որ շուկան փակվելու է ընդամենը մեկ օրով` ախտահանման աշխատանքեր կատարելու համար։

Ոստիկանությունը փորձում էր գյուղացիներին  բացատրել, որ եթե  նրանք չկարողանան ապրանքը  վաճառել ամբողջությամբ, ապա վաղը  կարող են հարակից տարածքներում գտնվող շուկաներում վաճառել։

Ավելին` պայմանավորվածություն կա, որ տարածքի համար վարձ չեն գանձի․ «Շուկան կկասեցվի մեկ օրով, այսօր ձեր ապարանքը կվաճառեք ինչքան կարող եք, այն կբացվի հունիսի 4-ին»։ Եթե «Մեյմանդարի» գյուղմթերքի շուկայում գյուղացիները ընդվզում  էին, ապա Գումի շուկայում անհամեմատ հանգիստ էր։ Դեռ օրեր առաջ տեսչական մարմինը շուկայում 4 տնտեսվարողների մոտ խախտումներ էր արձանագրել և այսօր պարետի որոշմամբ նրանց գործունեությունը կասեցվեց մեկ օրով:

Կարդացեք նաև
Close
Back to top button