ԿարևորՏնտեսական

Կոտայքի մարզում ասֆալտի գործարաններ են բացվել

Նոր Գեղիում և Արամուսում նորագույն տեխնոլոգիական լուծումներով ասֆալտի արտադրության երկու նոր ժամանակակից գործարան է բացվել։

Նոր Գեղիի ասֆալտի գործարանը ժամում 110 տոննա ասֆալտ է արտադրում: Այդ ծավալն այևս չի բավարարում, հետևաբար հին գործարանի կողքին նոր գերմանական տեխնոլոգիայով նոր գործարան են հիմնել: Նոր գործարանը ժամում 250 տոննա ասֆալտ է արտադրում:

Կապիտալ ճանապարհաշինարարության համար հատկացվել է 22 մլրդ դրամ, նորոգվելու է 500 կմ ճանապարհ։

Back to top button