Սփյուռքի ձայնը

Կանադայի Քվեբեկ քաղաքում բժիշկների և բուժքույրերի պակասը թերի վարձատրությունն է․ «Սփյուռքի ձայնը»

Կանադահայերը կոչ են արել ստեղծել լիբանանահայության օժանդակության Կանադայի մարմնի ստեղծման մասին։


Հայոց ցեղասպանության 105-ամյակին Կանադայի պետական բարձրաստիճան անձինք հանդես են եկել Թուրքիային դատապարտող ելույթներով:


Մայիսի 26-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հրապարակվեց «Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով վճիռը, որն առնչվում է Ադրբեջանի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժան սպանության ենթարկած Ռամիլ Սաֆարովի ազատ արձակմանը և հերոսացմանը:

2004թ. Բուդապեշտում ՆԱՏՕ շրջանակներում անցկացված «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում դասընթացներին Ադրբեջանի կողմից մասնակցող սպա Ռամիլ Սաֆարովը քնած վիճակում կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին և հարձակում գործել հայ սպա Հայկ Մակուչյանի վրա: Հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովը, Ադրբեջան փոխանցվելուց հետո, որտեղ հանցագործը պետք է կրեր պատժի հետագա ժամկետը, արժանացել է ներման և հերոսացվել: Այս առումով, դատավճռում, մասնավորապես, արձանագրվել է՝ «Դատարանն առանձնապես ցնցված է այն փաստով, որ ի լրումն Ադրբեջան վերադառնալուն պես ազատ արձակմանը՝ Ռամիլ Սաֆարովին շնորհվել են մի շարք արտոնություններ, ինչպիսիք են՝ բանտում անցկացրած ժամանակահատվածի համար աշխատավարձի փոխհատուցում, Բաքվում բնակարանի տրամադրում և ռազմական կոչման բարձրացում, որն իրականացվեց հրապարակային արարողությամբ»:
Դատարանն արձանագրեց, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 14-րդ (խտրականության բացառում) հոդվածներով նախատեսված պարտավորությունները:

Հատկանշական է, որ դատավճիռը մատնանշել է՝ այդ հոդվածների խախտումը կրել է փոխկապակցված բնույթ, ինչն արձանագրում է, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից ատելության հողի վրա իրականացված դաժան հանցագործության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովի անպատժելիությունը և հերոսացումը կատարվել է զոհերի ազգային պատկանելության հիմքով:

ՄԻԵԴ-ի այս որոշումն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դեմ կայացրած դատավճիռ է: Այն ոչ միայն ճանաչում է, այլև անընդունելի է որակում Ադրբեջանի կողմից պետական մակարդակով հայերի հանդեպ ատելության հողի վրա գործած հանցագործությունների խրախուսումը:

Դատավճիռը սահմանում է Ադրբեջանի հանդեպ իրավական պարտավորություն՝ իրականացնելու այնպիսի գործողություններ, որոնցով հնարավոր կլիներ դադարեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի այս խախտումները և հասցեագրել դրանց հետևանքները:

Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԻԵԴ այս վճիռը՝ որպես պահանջ Ադրբեջանի իշխանություններից վերականգնելու արդարությունը Գուրգեն Մարգարյանի ահասարսուռ սպանության գործում և դադարեցնելու հայերի նկատմամբ ռասիստական քաղաքականությունը:

Հայաստանի Հանրապետությունն այս ուղղությամբ հետևողական է լինելու համապատասխան միջազգային ատյաններում:

Դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆարովի՝ Ադրբեջանի նախագահի հրամանագրով ազատ արձակումը և հերոսացումը հերյուրանք և վիրավորանք էին քաղաքակրթական չափանիշների և մարդկային արժանապատվության նկատմամբ:

Այսօր, երբ այս գործողությունները ստացան իրավական գնահատական, մենք առավել քան վճռական ենք՝ կանխարգելելու ատելության հողի վրա կատարվող հանցանքները և պաշտպանելու տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգությունը:

Մենք կշարունակենք մեր հետևողական աշխատանքներն հանուն ատելությունից զերծ խաղաղ և անվտանգ տարածաշրջանի: Ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

Հունգարական ռադիոյի հայկական հաղորդումների բաժնից Սոսի Սուսանյանի հարցազրույցը Հունգարիայի հայ ազգային ինքնավարության նախագահ Նիկողոս Ակոբյանի հետ։

Կանադայում կորոնավիրուսով վարակված հայեր կան: Նրանց, ինչպես նաև Կանադայի մյուս բնակիչներին կառավարությունը անվճար բուժօգնություն և ապրելու համար միջոցներ է տրամադրում:

Ծնունդով Լիբանանից, կանադահայ օպերային երգիչ Էլի Բերբերյանը բնակվում է Քվեբեկ քաղաքում: Այստեղի բնակիչների համար նույնպես պետության աջակցությունը զգալի նշանակություն է ունեցել, սակայն կա մի խնդիր՝ Քվեբեկ ֆրանսախոս քաղաքում բժիշկների և բուժքույրերի պակաս է նկատվում:

Ինչո՞վ է պայմանավորված բուժաշխատողների բացակայությունը և ինչպե՞ս են քաղաքի ու ամբողջ երկրի բնակիչները հաղթահարում համավարակը. պարզաբանում է Էլի Բերբերյանը ՝ հեռախոսազրույցի ընթացքում:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close