Հովհաննես Կարապետյանը ստացավ իր ժամանակի համար փայլուն կրթություն։ Նա ուսումնասիրեց Անդրկովկասի ընդերքը հանքա-երկրաբանական առումով, վերականգնեց Հայաստանի հանքային արդյունաբերությունը հեղափոխությունից հետո, ղեկավարեց Վոլգա-Դոն ջրանցքի երկրաբանա-շինարարական աշխատանքները։
Հայաստան վերադառնալով հիմնեց երկրաբանական ինստիտուտը և երկրաբանական թանգարանը, որն այսօր էլ գործում է և կրում է նրա անունը։
Կարապետյանը ուսումնասիրեց ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի, Իրանի և Թուրքմենստանի մի շարք հանքավայրեր։
Այս տարի նրա ծննդյան 145-ամյակն է։