ԿարևորՀասարակություն

Զգո՛ն եղեք, ժամերը վճռորոշ կարող են լինել․ վիրուսով վարակված Լևոնի հորդորը

Հիվանդանոցները լեփ-լեցուն են, ծանր հիվանդները՝ շատ, այս մասին փաստում են անգամ վիրուսակիրները։ Նրանք զգոնացնող կոչ են հղում դրսում առանց դիմակի ու անհրաժեշտ ցուցումներն ու տարրական հիգիենայի կանոնները չպահպանող քաղաքացիներին։ «Ռադիոլուրը» զրուցել է նրանցից մեկի հետ։

Բարձրախոսով օրը մի քանի անգամ հայտարարվող իրազեկում- հորդորն անգամ ոմանց չի զգոնացնում։ Դրսում հանդիպում են մարդիկ, որ առանց դիմակի իրար մոտ կանգնած ջերմ զրուցում են։ Այս փաստը բարկացնում է երկու օր առաջ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից դուրս գրված 65-ամյա Լևոնին ու նրա կնոջը։

Պարզապես անունով ներկայացրեք ինձ ասաց, չցանկանալով լիարժեք ներկայանալ․ նա պատմեց, թե որքան դժվար է եղել վիրուսով վարակվելուց հետո բուժման ընթացքը։ Դեռ լիարժեք չեն ապաքինվել, բայց տեղը զիջել են ավելի վատ վիճակում գտնվող հիվանդներին։ 10 օրից լրացուցիչ կստուգվեն՝ հասկանալու համար լիարժեք բուժվել են, թե՞ ոչ։

«Արագ թեստերը մեծ խաբկանք են ստեղծում»։

Որքան էլ փորձում էի բացատրել, որ սահմանմափակ ժամում հնարավոր չէ բոլոր անունները թվարկել միևնույն է, նա իր գոհունակությունն էր հայտնում  օր եւ գիշեր հիվանդանոցում հոգատար կերպով հերթապահություն իրականացնող բուժանձնակազմի անդամներից։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close