ԿարևորՀասարակություն

Երթևեկության խոչընդոտները կվերացվեն

Վերջին օրերին, «Կանաչապատում և շրջակա միավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը Երևան քաղաքի երթևեկության մասնակից քաղաքացիներից ահազանգեր է ստանում, որ մայրաքաղաքի որոշ հատվածներում, խաչմերուկներում ծառերի ճյուղերը փակում են լուսացույցերն ու երթևեկության նշաները՝ խոչընդոտելով անվտանգ երթևեկությանը:

Արագ արձագանքելով քաղաքացիների մտահոգություններին, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը և«Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ն կտրամադրի տվյալներ, թե Երևան քաղաքի որ հատվածներում կա նման խնդիր և «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը սեղմ ժամկետներում կվերացնի այն՝ ապահովելով վարորդների անվտանգ երթևեկությունը:

«Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի հետ համագործակցությունը կլինի շարունակական, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հետևողական կլինի խոչընդոտների վերացման հարցում:

Երթևեկության խոչընդոտները կվերացվենՎերջին օրերին, «Կանաչապատում և շրջակա միավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը Երևան քաղաքի…

Gepostet von «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» am Montag, 1. Juni 2020
Ցուցադրել ավելի
Back to top button
Close