ԿարևորՀասարակություն

Վարչապետի ինքնազգացողությունը լավ է․ խոսնակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնազգացողությունը լավ է։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

Ըստ նրա՝ կառավարության անդամների և վարչապետի աշխատակազմի համատարած թեստավորում անցկացնել չի նախատեսվում։

«Անհրաժեշտության դեպքում թեստավորում կիրականացվի բժշկական ցուցումով։ Վարչապետի հետ շփում ունեցած Կառավարության անդամները պահպանել են սահմանված կանոնները՝ դիմակների կրում, սոցիալական հեռավորություն, ախտահանիչ նյութերի օգտագործում և այլն»,- գրել է Մանե Գևորգյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը շարունակում է կատարել իր աշխատանքային պարտականությունները՝ հեռավար մասնակցելով խորհրդակցություններին, քննարկումներին։

Back to top button