ԿարևորՔաղաքական

Հայկական կողմը երբեք նախահարձակ չի լինում․ ՊՆ մամուլի խոսնակ

ՀՀ ՊՆ- ն որևէ կերպ չի մեկնաբանում համացանցում այսօր հայտնված այն տեսանյութը, որում, ենթադրաբար նախիջևանյան ուղղությամբ հայ–ադրբեջանական սահմանի հատվածում, ադրբեջանական տեխնիկա է այրվում։

 «Ձեր նշած լուրի կամ տեսանյութի ծագման կամ հայկական զինուժի գործողությունների մասին որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ։ Միայն պետք է նշեմ որ հայկական կողմը երբեք նախահարձակ չի լինում: Մենք միայն պատասխանում ենք հակառակորդի գործողություններին և սադրանքներին»,- «Ռադիոլուրին» փոխանցեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

Հարցին` Ադրբեջանը սադրանքներով փորձում է լարե՞լ իրավիճակը Նախիջևանի ուղղությամբ, Շուշան Ստեփանյանը պատասխանեց․ «Ձեր նշած ուղղությամբ իրավիճակը հանգիստ է»։

Որոշ լրատվամիջոցներ, հղում անելով իրենց աղբյուրներին, այսօր հայտնել էին, որ հայ–ադրբեջանական սահմանին՝  Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանցի զինծառայողների տեղափոխող ավտոմեքենա է ոչնչացվել։

Back to top button