ԿարևորՄշակույթ

Լուսինե Զաքարյան. երբ նա երգում էր, այլևս երկրի վրա չէր…

Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանի ստեղծումը ուխտի նմանվող մի նպատակ էր, որն իր ավարտին հասավ  2019-ի հունիսի մեկին՝ Լուսինե Զաքարյանի ծննդյան օրը։  Երևանի Եզնիկ կողբացի 42 հասցեում ուղիղ մեկ տարի առաջ բացվեց երգչուհու տուն-թանգարանը։ 

Նրա  ամուսնու՝ Խորեն Պայլանի մահից հետո  տունը ժառանգել էին Պալյանի զարմիկները, որոնք բնակարանը թանգարանի վերածելու հարցում երկար տարիներ համաձայնության չէին գալիս: Ինչևէ, տուն-թանգարանն այսօր իրողություն է և իր այցելուներին պատմում է Լուսինե Զաքարյան անկրկնելի երևույթի մասին, որի ձայնն աստվածային էր։  

Այս օրերին թանգարանը չի գործում միայն համավարակի պատճառով։ Հեռախոսով ենք զրուցել տուն-թանգարանի տնօրեն Սուսաննա Դավթյանի հետ, որը 1965 թվականից նվագակցել է Խորեն Պալյանին։ Լուսինեին ճանաչում է այն ժամանակներից, երբ երգչուհին դեռ Սվետլանա Զաքարյան էր։

Back to top button