Հաջողության նոտա

Քննադատությունն ու կառուցողականությունը գիտության հիմքն են․ տեխ․ գիտ․ թեկնածու Շահեն Շահինյան․ «Հաջողության նոտա»

Քննադատությունն ու կառուցողականությունը գիտության հիմքն են»,-տեխնիկական գիտությունների թեկնածու Շահեն Շահինյան։

Նա միշտ սիրել է լուծել բարդ խնդիրներ, մտածել, որոնել նորովի լուծումներ։ Առաջին գիտական քայլերն արել է դեռ բակալավրիատի տարիներին։

Մասնագիտական ոլորտում ըմբոստ է եղել։ Քննադատական միտքը հաճախ չէր ընդունում կարծրատիպային լուծումները և նա փորձում էր գտնել անլուծելի թվացող խնդիրների պատասխանները։

Նրա կարծիքով գիտությամբ զբաղվելը լեռ մագլցելու պես է, որտեղ ոչ միայն հաճելի և կարևոր է գագաթին հասնելը, այլ նաև ճանապարհը դեպի գագաթ։

Ցուցադրել ավելի
Back to top button