ԿարևորՀասարակություն

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 210 նոր դեպք, ապաքինվել է 16 մարդ

Հունիսի 1-ին հաստատվել է 210 նոր դեպք, առողջացել են 16-ը: Արձանագրվել է մահվան 8 դեպք:

Պացիենտները եղել են 81 (տղամարդ), 63 (տղամարդ), 65 (տղամարդ), 73 (կին), 82 (կին), 67 (տղամարդ), 81 (տղամարդ), 69 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 55 է:

Այսօր ժամը 11։00-ի դրությամբ ամբողջական պատկերն այսպիսին է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 9402

Բուժվողներ՝ 5896

Առողջացածներ՝ 3402

Մահվան ելքեր՝ 139

Ընդհանուր թեստեր՝ 58668:

Back to top button