Էկոսֆերա

Խաղողի այգիները, որոնք ջրվում են Դեբետ գետի ջրով չորանում են, ահազանգում են բնակիչները․ «Էկոսֆերա»

«Նահատակի» պոչամբարը երկար տարիներ շահագործում է «Ախթալա ԼՀԿ» –ն:

Այն գտնվում է Ախթալա համայնքի Մեծ Այրում, Ճոճկան գյուղերի մոտ: Ժամանակ առ ժամանակ Մեծ Այրում գյուղում բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում:

Վերջերս էլ պոչամբարի, որն արդեն լցված է և պետք է ռեկուլտիվացվեր 2019թ․-ին, պատվարի բարձրացման աշխատանքներ են սկսվել:

Այս մասին ահազանգում են բնապահպանական ՀԿ-ների ներկայացուցիչները: Քանի դեռ այն շարունակվում է լցվել, այն իրենից մեծ վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի և մարդկանց համար, «Էկոսֆերայի» հետ զրույցում ասաց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուլգարյանը, միաժամանակ նշելով, որ այժմ էլ շարունակվում են պոչամբարի տարածքում աշխատանքները։

Ցուցադրել ավելի
Back to top button