Հայկական հարց

Ինչո՞ւ Ֆրանսիան չապահովեց կիլիկիահայերի անվտանգությունը․ «Հայկական հարց»

1914 թվականին հայերի թիվը Կիլիկիայում գերազանցում էր մնացած ազգությունների թվին՝ կազմելով ավելի քան 235.000 մարդ:

Նրանք էթնիկ մեծամասնություն էին իրենց հայրենիքում, որը 16-րդ դարում գրավվել և ընդգրկվել էր օսմանյան կայսրության կազմում:

Բացի ֆիզիկական բնաջնջումից՝ երիտթուրքական իշխանությունները թիրախավորում և ոչնչացնում էին հայկական հետքը Կիլիկիայում ու հայերի պատմական տարածքներում:

Թալեաթը 1916 թվականին Ահմեդ Ջեմալին գրում էր, որ անհրաժեշտ է ոչնչացնել Սիսի հայոց առաջնորդարանը և այնտեղից արտաքսել կաթողիկոսին, քանի որ այդ վայրը հայերի կողմից ներկայացվում էր որպես հայկական կառավարության վերջին նստավայր:

Կիլիկիահայերը, սակայն, հավատալով Ֆրանսիայի տված խոստումներին, անգամ հայկական ինքնավար պետություն ստեղծելու փորձ կատարեցին:

Թեմային է անդրադառնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Թանգարանային ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ Սեդա Պարսամյանը:

Կիլիկիայի վերջնական հայաթափումը և ինքնապաշտպանական մարտերը՝ մաս 1-ին:

Ցուցադրել ավելի
Back to top button