ԿարևորՀասարակություն

Բոլորին պետք է վերաբերել, որպես կորոնավիրուսի պոտենցիալ աղբյուր․ վարչապետ

Բոլորին պետք է վերաբերել, որպես կորոնավիրուսի պոտենցիալ աղբյուր, որովհետև հնարավոր է չլինի որևէ ախտանիշ։ Այս մասին պարետատան նիստից հետո տեղի ունենցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ հանրապետությունում դեռ շատ են հակահամաճարակային կանոնները չպահպանող մեր քաղաքացիները: Ոստիկանությունը 1232 տուգանք է արձանագրել, 134 օբյեկտ փակ է այս պահի դրությամբ:

«Այսօր մենք քննարկում էինք դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը: Իհարկե, քննարկումների արդյունքում որոշում կկայացվի»,- տեղեկացրել է վարչապետը։

Նա ևս մեկ անգամ կոչ է արել պահպանել բոլոր կանոնները՝ կրել դիմակ, չախտահանված ձեռքերով չդիպչել դեմքին և պահել սոցիալական հեռավորություն։

Ճեպազրույցին ներկա են գտվել նաեւ ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու փոխվարչապետ Արսեն Թորոսյանը։

Back to top button