ԿարևորՀասարակություն

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 355 նոր դեպք, ապաքինվել է 69 մարդ

Մայիսի 31-ին հաստատվել է 355 նոր դեպք, առողջացել են 69-ը: Արձանագրվել է մահվան 4 դեպք:

Պացիենտները եղել են 68 (տղամարդ), 54 (կին), 70 (տղամարդ), 86 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 50 է:

Այսօր ժամը 11։00-ի դրությամբ ամբողջական պատկերն այսպիսին է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 9282

Բուժվողներ՝ 5715

Առողջացածներ՝ 3386

Մահվան ելքեր՝ 131

Ընդհանուր թեստեր՝ 58065:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close