Սփյուռքի ձայնը

Առաջին հանրապետության ստեղծումն այսօրվա Հայաստանի ու Սփյուռքի կայացման նախահիմքն էր. կանադահայ օպերային երգիչ Էլի Բերբերյան․ «Սփյուռքի ձայնը»

Հայաստանի առաջին հանրապետության հռչակման տոնի առիթով իրենց շնորհավորանքի խոսքն են հղում Արաբական Միացյալ Էմիրությունների և Քաթարի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մեսրոպ եպիսկոպոս Սարգիսյանը, Արաբական Միացյալ Էմիրություններում Հայասատանի Հայնրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մհեր Մկրտումյանը, Եգիպտոսի Հայ դատի մարմնի ատենապետ, բժիշկ Արմեն Մազլումյանը և «Հայ եմ նյուզ» առցանց մամուլի գլխավոր խմբագիր Վարուժ Դենբելյանը:

Նրանց լսել է «Ռադիոայգ» հայկական առցանց ռադիոկայանի պատասխանատու Շաքե Մանգասարյանը:

Ծնունդով Լիբանանից, կանադաբնակ երգիչ Էլի Բերբերյանը մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 102 -ամյակի կապակցությամբ առցանց համերգ է ունենալու :

Համերգում հնչող ազգագրական երգերի, անկախության գիտակցության և առաջին հանրապետությունից դասեր քաղելու մասին է հեռախոսազրույցը օպերային երգչի հետ:

Back to top button