ԿարևորՀասարակություն

Գյուղատնտեսական շուկաներում մի շարք խախտումներ են հայտնաբերվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչներն այսօր՝ մայիսի 30-ին, մշտադիտարկում են անցկացրել հանրապետության գյուղատնտեսական բոլոր շուկաներում:

Շուկաներից մի քանիսում հայնաբերվել են խախտումներ, որոնք, հիմնականում, եղել են հետևյալ բնույթի՝ աշխատակիցները, ինչպես նաև շուկաներում մթերք վաճառողները չեն կրել ձեռնոցներ, դիմակներ չեն կրել կամ կրել են ոչ ճիշտ, չեն ջերմաչափել հաճախորդներին, չեն վարել ջերմաչափման և ախտահանման մատյաններ։ Արձանագրվել են նաև սանիտարահիգիենիկ այլ նորմերի խախտումներ։

Խախտումների մասին արձանագրությունները կներկայացվեն պարետատուն:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացնում շուկաներում

‼ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացրել Երևանի բոլոր խոշոր գյուղատնտեսական շուկաներում։ Հայտնաբերվել են մի շարք խախտումներ՝ ❌աշխատակիցները չեն կրել ձեռնոցներ, ❌դիմակները կրել են ոչ ճիշտ, ❌չեն վարել ջերմաչափման և ախտահանման մատյաններ։ Արձանագրվել են նաև սանիտարահիգիենիկ այլ նորմերի խախտումներ։#ArmGov

Gepostet von ՀՀ կառավարություն am Samstag, 30. Mai 2020
Ցուցադրել ավելի
Back to top button
Close