ԿարևորՄիջազգային

ԱՄՆ-ն խզեց հարաբերությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խզում է բոլոր հարաբերությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ: Այս մասին նախագահն ասել է Սպիտակ տան կողմից Twitter-ում հեռարձակվող մամուլի ասուլիսի ժամանակ:

«Քանի որ ԱՀԿ-ն հրաժարվեց իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները, այսօր մենք խզում ենք հարաբերությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ»,- ասել է Թրամփը:

Ավելի վաղ Միացյալ Նահանգները ԱՀԿ-ին մեղադրել էր Չինաստանի հետ համագործակցության մեջ, երկրի, որը չի կարողացել կանխել կորոնավիրուսի տարածումը: Թրամփը նշել էր, որ կազմակերպությունը ժամանակին չի տեղեկացրել համաշխարհային հանրությանը այդ սպառնալիքի մասին:

Գումարը, որն ԱՄՆ-ն տրամադրում էր ԱՀԿ-ին, կուղղվի այլ կազմակերպությունների ֆինանսավորմանը։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close