ԿարևորՄտքերի խաչմերուկ

Օրինապահ լինելը՝ գիտակցություն է. դիմակի բիզնե՞ս, թե՞ մերժելու սովորույթ

«Եթե անգամ դեռեւս չկա ապացուցված փաստ եւ վերջնական որոշում, որ դիմակ կրելը պաշտպանում է կամ չի պաշտպանում կորանվիրուսից, պետք է կրել։ Մեկ փաստ անժխտելի է՝ վարակակիրը չի վարակում դիմացինին։ Դա գոնե ապացուցվում է մասնավոր դեպքերը վերլուծելու պարագայում»,- «Մտքերի խաչմերուկ» հաղորդման ժամանակ ասել է Բակուր Մելքոնյանը։

Ինչո՞ւ ենք մենք ընդդիմանում դիմակ կրելուն՝ տարբեր պատճառներ փնտրելով։ Ըստ Մելքոնյանի՝ տարիներ շարունակ անվստահություն է ձեւավորվել իշխանությունների նկատմամբ, եւ այսօր, չնայած իշխանությունը նման խնդիր չունի, բայց կա ներքին չհիմնավորված համոզմունք, որ դիմակը պարտադիր դարձնելու պարետատան որոշումը բիզնես անելու միջոց է։

«Առողջությունը  ստորադասվում  է տարիներով կուտակված վախերին»,- կարծում է գործարարը։  Բակուր Մելքոնյանը կարեւորել է հասարակական գիտակցության բարձրացումը առհասարակ` անկախ դիմակ կրել- չկրելուն խնդրից։

Հասարակական գիտակցությունը դրսեւորել

  • հրաժարվելով հանրակացարանային մտածողությունից,
  • դասեր քաղել պատմությունից՝ վեր դասելով պետականությունը,
  • ուշադիր լինել ցանկացած մանրունքի նկատմամբ (ծխախոտի մնացորդի տեղը աղբամանում է),
  • հանրային վայրերին վերաբերել սեփական տան ու գույքի նման
Back to top button