Հայկական հարց

«Սև գիրքը» ներկայացնում է հայությանն ամբողջությամբ ոչնչացնելու Թալեաթի և թուրքական իշխանությունների մտադրությունը․ «Հայկական հարց»

Թալեաթի և Հալիդե Էդիպի նամակներից մեկում հիշատակվում է Հալեպ հասած տարագիր հայուհիների ծանր վիճակը:

Նրանք միայնակ էին մնացել, քանի որ սպանվել էին նրանց ամուսիններն ու հարազատները: Այս հուշերի գրքից պարզվում է, որ միայն մեկ տարվա ընթացում կոտորվել էր 924.000 հայ:

Թալեաթի կնոջ հուշերում էլ կա փաստ այն մասին, որ 1943 թվականին, երբ որոշում է կայացվում վերահուղարկավորել նրա ամուսնուն, թուրքական հասարակության մի ստվար հատված դեռևս գովաբանում էր Թալեաթին ու երիտթուրք գործիչներին:

Եվ դա շարունակվում է մինչ օրս: Թեմային է անդրադառնում պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Մհեր Աբրահամյանը:

Երիտթուրք գործիչների, զինվորականների հուշերը և Հայոց ցեղասպանությունը՝ մաս 8-րդ:

Back to top button